Մամուլ 2 տարի առաջ - 09:25 09-09-2023

Որտե՞ղ են Մանե Թանդիլյանի որդիները․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախընտրական այս փուլում տարբեր հարթակներում նշվում է, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանի որդիները Հայաստանում չեն բնակվում. ըստ լրատվամիջոցների, Թանդիլյանը նրանց «հանել է երկրից» , որպեսզի «ազատի բանակից»:

Կուսակցությունից ոչ մեկ անգամ պարզաբանել են, որ Մանե Թանդիլյանի որդիները ուսումը շարունակելու նպատակով ժամանակավորապես գտնվում են արտերկրում։ Ավելին, «Ապրելուերկիր» կուսակցության մամուլի քարտուղար Հռիփսիմե Հովհաննիսյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ նրանք «ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Հայաստան՝ օրենքով սահմանված կարգով անցնելով պարտադիր զինվորական ծառայություն»:

Իսկ որտե՞ղ են իրականում սովորում Թանդիլյանի զավակները: «Փաստ» թերթի տեղեկություններով, նրանք ՀՀ քաղաքացիներ են, ներկայում իսկապես գտնվում են Ավստրալիայում և սովորում են Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանում:

Ի դեպ, դա աշխարհի լավագույն բուհերից մեկն է, բավական լուրջ ցուցանիշներ ունի առաջատար վարկանիշային աղյուսակներում, այդ թվում՝ QS և Webometrics Ranking of World Universities-ում: Բուհում սովորում է շուրջ 25 հազար ուսանող, որից՝ մոտ 8,5 հազարը՝ օտարերկրացի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին