Ներքին 3 տարի առաջ - 15:33 08-09-2023

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան, 9-ին, 10-ի գիշերը սպասվում է, 12-ի և 13-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։

Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 8-ի երեկոյան, 9-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-11-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը