Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:20 08-09-2023

Ճկույթով Սարի թաղի ասֆալտը քանդեցի․ Արթուր Չախոյան 

Ակտիվիստ Արթուր Չախոյանը, ով հաճախ է լինում Երևանի տարբեր վարչական շրջաններում և ստուգում քաղաքապետարանի ու նրանց հետ համագործակկցող ընկերությունների կատարած աշխատանքները, մասնավորապես ասֆալտապատման աշխատանքները, Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ անգամ թերությունները ցույց տալուց հետո էլ շարունակում է գոհ չլինել շտկման աշխատանքներից։

Հարցին՝ հաջողվե՞ց պարզել՝ ում էր պատկանում մասնավոր տարածքը, որտեղ տեղափոխել էին Ծիծեռնակաբերդի խճուղու քանդված տոմետները, Չախոյանն ասաց, որ չի կարողացել պարզել․ «Գիտենք, որ այդ շինության կողքի տարածքի սեփականատիրոջ տարածքն է, որին ես մոտեցա, հարցրեցի՝ վաճառո՞ւմ են տոմետները, ասաց՝ այո, ձեզ ինչքա՞ն ա պետք։ Ես էլ պատասխանեցի՝ կախված է գնից։ Այդ ժամանակ լայվում էի, լայվը գտնվում էր դրսում, ես՝ մասնավոր տարածքում»,- ասաց Չախոյանը՝ հավելելով, որ Ծիծեռնակաբերդի խճուղուց տոմետները տեղափոխող ավտոմեքենայի վարորդն էլ ասել էր, որ այն տանում է աղբավայր։

Ճշտող հարցին՝ բազմաթիվ են այն խոսակցությունները, թե իբր նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյաի աջակիցն է, մի մասն էլ ասում է՝ Հայկ Մարությանի, ի վերջո՝ ո՞ւմ աջակիցն է ինքը, պատասխանեց․
«Ես երբևիցե ոչ մի կուսակցությունում չեմ եղել։ Առաջարկներ ավագանու անդամներից ստացել եմ, սակայն, հրաժարվել եմ։ Երբ ասում են՝ այս տղան հարցեր է բարձրաձայնում, ուրեմն պաշտոն է ուզում, աշխատանք է ուզում, հավաստիացնում եմ, եթե իմ քայլերը դրան ուղղված լինեին, ես պաշտոնում կլինեի»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան