Մամուլ 3 տարի առաջ - 10:13 08-09-2023

Կառավարության շենքերի դռների մոտ երթևեկած «Համմեր»-ի վարորդը մեղսունակ է ճանաչվել. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է․ «Փետրվարի 10-ին Երեւանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայով վոյաժներ իրականացրած Արարատի բնակիչ Գեղամ Սահրադյանը մեղսունակ է ճանաչվել, նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: Գեղամը կալանքը կրում է «Սովետաշեն» ՔԿՀ-ում, որտեղ շարունակում է ստանալ մեթադոնային բուժում (Մեթադոնը սինթետիկ ափիոնային թմրամիջոց է, որը կիրառվում է փոխարինող բուժման նպատակով: Բուժման մեջ մեթադոնի նշանակումն իրականացվում է ամբուլատոր ռեժիմով, այն անվճար է- Ի.Ա.): Բայց դոզան իր իսկ կամքով քչացրել է, արդեն կամաց-կամաց ադեկվատ է դառնում, կարծես մեթադոնային բուժում իր արդյունքը տվել է: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Գեղամի մայրը` տիկին Արփինեն` ընդգծելով.

— Գործի նյութերում կա դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, որը հաստատում է, որ Գեղամը հոգեկան խնդիրներ ունի: Սակայն փորձագետը միաժամանակ նշել է, որ Սահրադյանն ունի հոգեկան խնդիրներ` «ոչ պսիխոտիկ եւ վարքային խանգարումներ, թմրանյութերի եւ այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածման հետեւանքով»: Հոգեբույժը գրել է, որ ինքը մեղսունակ է, բայց եղել է դեղի ազդեցության տակ: Եվ սրա վերաբերյալ էլ կա փորձաքննական եզրակացություն, բայց փաստորեն հիմա ընտրովի է ամեն ինչ, անգամ թմրամոլին համապատասխան եզրկացություն տալը պետք է վերեւից արտոնված լինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի