Ներքին 2 տարի առաջ - 16:10 07-09-2023

Ոսկեղենն ալյուրի դիմաց, պանիրը՝ օճառի․ Արցախում սնունդը փոխանակվում է

Արցախում ճգնաժամը օր օրի խորանում է, մարդիկ ոչ միայն սննդամթերքի, այլև հիգիենայի պարագաների խնդիր ունեն, որը փորձում են լուծել ով՝ ինչպես կարող է։

Շատերն այս կամ այն ապրանքը ձեռք բերելու փոխանակում են առաջարկում տանն իրենց ունեցած հավելյալ սննդամթերքի հետ, նրանք ովքեր ոչինչ չունեն վաճառքի՝ անգամ ոսկեղենն են առաջարկում։

Շրջափակման ընթացքում ստեղծված «Ինձ պետք ա էս հինչ Պենը» արցախյան խմբում յուրաքանչյուրն առաջարկում է ինչ կարող է՝ այն ապրանքներ դիմաց, ինչի կարիքն ամենաշատն ունի։

Խմբում ամենապահանջված ապրանքները ալյուրը, ձեթը, լվացքի փոշին, ատամի մածուկն ու բենզինն են։

Մարդիկ խմբում սննդամթերքի համար վաճառքի են հանում անգամ սեփական ոսկեղենը, 2 պարկ ալյուրի դիմաց օգտատերերից մեկը առաջարկել էր տան ոսկյա զարդերից մեկը, սակայն որևէ մեկը 41 000 դարամանոց զարդի համար այդպես էլ այլուր չէր առաջարկել։ Ավելին, մեկնաբանություններում օգտատերերը նշում էին, որ մեկ պարկ ալյուրը 60 հազար դրամով են վաճառում։

Օգտատարերից մեկն էլ պատրաստակամություն էր հայտնել Երևանում 3000 դրամով վաճառվող շոկոլադե կրեմը գնել 20 000 դրամով, ժամեր անց, օգտատերը պատրաստ էր 25 000 դրամ վճարել քաղցրավենիքի համար։









Հատկանշական է, որ այս իրավիճակում արցախցիները չեն կորցնում հումորի զգացումը։ Օգտատերեից մեկը խմբում տեղադրել էր 20 000 դրամանոց թղթադրամ և նշել, որ պատրաստ է այն փոխանակել սիգարետի հետ։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում