Ներքին 3 տարի առաջ - 19:57 06-09-2023

Իրանցի փորձագետները ՀՀ-ում հնարավոր է՝ հումանիտար ականազերծման աշխատանքներ իրականացնեն

Իրանի Հակաականային գործունեության կենտրոնը ՀՀ-ում հնարավոր է հումանիտար ականազերծման աշխատանքներ իրականացնի։

Այս մասին հայտնում է Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի մամուլի ծառայությունը։

«Հնարավորության դեպքում Իրանի հակաականային ոլորտի փորձագետներից բաղկացած պատվիրակությունը կայցելի Հայաստան»,– ասված է հաղորդագրությունում։

Կենտրոնի պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն։ Նրանք այցելել են ԻԻՀ Քուրդիստան նահանգում իրականացվող ականազերծման գործողությունների տարածք՝ ծանոթացել մաքրման մեթոդներին և պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման աշխատանքներին։

«Հանդիպման ընթացքում քննարկվել է ԻԻՀՀԳԿ մասնագետների կողմից ՀՀ-ում «ՀԱՓԿ» հրահանգիչների համար պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման վերապատրաստման, ինչպես նաև ԻԻՀ միջազգային մասնագիտացված ուսումնական հաստատությունում հումանիտար ականազերծման և պայթուցիկ զինամթերքի ոչնչացման դասընթացների հնարավոր կազմակերպման հարցը»,– ասված է հաղորդագրությունում։

Այցի ընթացքում կայացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» և Իրանի Իսլամական Հանրապետության Հակաականային գործունեության կենտրոնի (ԻԻՀՀԳԿ) առաջին աշխատաժողովը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը