Ուղիղ եթեր
Վանաձորցիների ու Վանաձորի ավագանու նկատմամբ կազմակերպած դիվերսիան ավարտվեց
copy image url

Վանաձորցիների ու Վանաձորի ավագանու նկատմամբ կազմակերպած դիվերսիան ավարտվեց

Ներքին 1 տարի առաջ - 17:40 05-09-2023
Վանաձոր խոշորացված համայնքի ավագանին ընտրություններից շուրջ 2 տարի անց կկարողանա համայնքապետ ընտրել։

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյանիր էջում հայտնեց, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ այսօր վերացվել է Մամիկոն Ասլանյանին Վանաձորի քաղաքապետի պաշտոնում վերջնականապես հաստատելու խոչընդոտը․ «Վանաձորցիների ու Վանաձորի Ավագանու նկատմամբ Լուսավոր Էդմոնենց կազմակերպած դիվերսիան ավարտվեց։ Այն Հատուկ հանձնարարություններով դեսպանի վարձատրությամբ և իրավաբանական աճպարարությամբ ստեղծել էր Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը»։

Բաբայանը նաև կոչով դիմել է Վանաձորի համայքնապետի ժամանակավոր պաշտանակատարի կողմնակիցներին․

«Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի սիրելի կողմնակիցներ, այս անգամ առանձին և հատուկ դիմում եմ ձեզ։ Նկատեցի, որ իմ այսօր հայտնածս տեղեկության ներքո, որի համաձայն վերացել է Մամիկոն Ասլանյանին քաղաքապետ հաստատելու Ավագանու լիազորության արգելքը, մեծ ջանասիրությամբ գովաբանում եք Փելեշյանին գրելով, որ ինքը լավ քաղաքապետ է։

Ես չեմ ցանկանում որևէ կերպ վիճարկել Արկադի Փելեշյանի լավ քաղաքապետ լինելը, քանի որ դա որևէ նշանակություն չունի, բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հատուկ հրավիրել այն փաստին, որ պարոն Փելեշյանը Վանաձորցիների կողմից չի ընտրվել քաղաքապետ, ուստի՝ նա այս պայմաններում ՈՉ լեգիտիմ քաղաքապետ է։

Թեև անձամբ չեմ ճանաչում Փելեշյանին, բայց վերջինիս մասին լսել եմ դրական կարծիքներ, մասնավորապես՝ վերջինս աչքի է ընկնում սկզբունքայնությամբ և արդարամտությամբ։ Չգիտեմ, թե որքան է դա այդպես, սակայն փաստ է, որ լսել եմ այդպիսի կարծիքներ։ Հետևաբար, հավատալով այդ կարծիքին՝ վստահ կարող եմ պնդել, որ Փելեշյանն անձամբ հնարավորինս շուտ նախաձեռնելու է իրեն ոչ հասանելիքն օրինական տիրոջը, այն է՝ վանաձորցիների քվեն վանաձորցիներին վերադարձնելու գործընթացը»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար, սակայն այն չկայացավ: Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ընթերցել էր Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այդ ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:

Նշենք նաև, որ դեկտեմբերի 17-ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Ամենից շատ դիտված

21:40 Ձերբակալվել է Գյումրի ԲԿ-ի վիրաբուժության բաժանմունքի վարիչը
21:47 15 տարեկան էր, տանիքից է ընկել․ նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից
16:00 Հնարավոր է՝ տանիքից ընկել է ծառի վրա, ծառից էլ՝ ցած․ բնակիչները՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին
13:03 Ստուգվել է շուրջ 20 մեքենա․ 2-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են
23:36 Քիչ առաջ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտեց․ ԱԺ-ում առյուծ կտրողները սա կանտեսեն
13:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին․ տեսանյութ
22:30 Մի հատ սիգարետ, մի հատ էլ լուցկի եմ առնում, ու 5000-ը պրծավ․ հարցում
13:48 Էջմիածնում դաժան ծեծի ենթարկված 22-ամյա երիտասարդը գիշերը մահացել է
14:25 Տիկին Գալյան, ձեզ հարգալից պահեք. լեզվակռիվ՝ նախարարի և լրագրողի միջև
21:15 Ոչ թե հանել ենք, այլ իրենք են գնացել․ Գյումրիում համատարած ազատումներ են