Արտաքին 2 տարի առաջ - 22:25 04-09-2023

BBC-ն զբաղվում է միակողմանի և կողմնակալ, ագրեսիվ շահարկումներով, ստի տարածմամբ․ Ադրբեջանի նախագահի խոսնակ

«BBC-ն զբաղվում է միակողմանի և կողմնակալ, ագրեսիվ շահարկումներով, ստի տարածմամբ»,- X-ի (նախկին Թվիթեր) իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի խոսնակ Հիքմեթ Հաջիևը։

Հիշեցնենք, որ BBC-ի Context հաղորդման ընթացքում Բեգլարյանն ու Թանկյանը պատմել են Լաչինի միջանցքի արգելափակման, Ալիևի վարչակազմի գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։

Թանկյանը քննադատել է միջազգային հանրությանը՝ ռուսական էներգակիրները Ադրբեջանի միջոցով ստանալու դիմաց Բաքվի գործողություններին պատշաճ գնահատական չտալու, համարժեք գործողություններ չձեռնարկելու համար։

Ամերիկահայ երաժիշտը նաև Մեծ Բրիտանիային է մեղադրել Բաքվի հետ ունեցած բիզնես կապերի պատճառով լռելու համար։
Խոսքի ազատության առումով աշխարհի ետնապահներից համարվող Ադրբեջանում BBC-ի հաղորդումը, այդ թվում՝ BBC-ի ադրբեջանական ծառայության գործունեությունը քննադատել է նաև «Ադրբեջանի մամուլի խորհուրդ» կազմակերպությունը։