Ներքին 3 տարի առաջ - 19:30 04-09-2023

Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցման նախագիծը վերջանական ե՞րբ պատրաստ կլինի. փոխքաղաքապետ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարաան հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին, որ Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի նախագծանախահաշվային փաստաթղթերի գնման պայմանագիրն արդեն իսկ կնքված է «Երևան նախագիծ» ՓԲԸ-ի հետ։ Պայմանագրով նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռբերումը նախատեսված է 2023թ․ դեկտեմբերի 15-ը։

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հետաքրքրվեց՝ Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցման նախագիծը վերջանական ե՞րբ պատրաստ կլինի, ինչին ի պատասխան հայտնեցին, որ նախատեսվում է պարզ փորձաքննությունը ձեռք բերել 2023 թվականին, իսկ համալիր և ՇՄԱԿ փորձաքննությունները՝ 2024 թվականի սկզբին։ Փոխքաղաքապետը ևս մեկ անգամ հետաքրքրվեց՝ ե՞րբ պատրաստ կլինի ամբողջական նախագծի փաթեթը, ինչին ի պատասխան հայտնեցին, որ մոտ 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կունենան ամբողջական փաթեթը և կկարողանան մրցույթ հայտարարել։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան