copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:42 03-09-2023

Փորձում ենք փրկել Մարզահամերգային համալիրի հարակից այգու ճեմուղիները բարբարոսությունից․ Դավիթ Մարգարյան

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու Դավիթ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել և կից գրել․ «Փորձում ենք փրկել Մարզահամերգային համալիրի հարակից այգու ճեմուղիները բարբարոսությունից:

Ամուր, գեղեցիկ, երկարակյաց, տասնյակ միլիոնավոր մարդկանց ծառայած և վստահաբար եռակի ավել ծառայության ժամկետ ունեցող տոմետը քանդում են»:

Հիշեցնենք, որ այս խնդրի մասին բարձրաձայնել էր ակտիվիստ Արթուր Չախոյանը։