Ռուս խաղաղապահները չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը. Փաշինյան
Ռուսական խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը, և սա լուրջ մտահոգության առիթ է։ Այս մասին իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նրանց՝ ԼՂ-ում ներկայության հիմնական նպատակներից էր քաղաքացիական հասարակության անվտանգությունը։ Տվյալ դեպքում անվտանգությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը, չի ապահովվում»,-նշել է նա: