Սպորտ 3 տարի առաջ - 13:14 02-09-2023

ՀՖՖ ղեկավարները իրենց դրսևորում են բռնապետական նկրտումներով․ Հովհաննես Պողոսյանը՝ Եղիշե Մելիքյանի որակազրկման մասին

Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեի որոշմամբ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը որակազրկվել է 7 խաղով (4-ը պայմանական)։ Կոմիտեն Մելիքյանի վարքագծում խախտումներ է գտել, ինչպես նաև մեղադրել է նրան ՀՖՖ ղեկավար կազմի վարկաբեկման մեջ։

Եղիշե Մելիքյանի որակազրկման վերաբերյալ Oragir.News-ը լսել է «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, անվանի Հովհաննես Պողոսյանի կարծիքը․

«Այս ծանր օրերին մեր հասարակությունը պատրաստվում է Թուրքիա-Հայաստան խաղին՝ դրական լիցքերով ու բացառիկ սպասումներով։ Իհարկե, մաղթում ենք մեր ընտրանուն նժդեհյան կամք ու հայոց բազկի ուժը թող իր ողջ հզորությամբ ցուցադրվի Թուրքիայում։ Խորվաթիայի դեմ խաղից առաջ շատ կարևոր է հաջող հանդես գալ Թուրքիայում և երկու խաղում հաջողության դեպքում մենք մեր թիմին հաստատ կտեսնենք ԵՎՐՈ 2024 ին։

Մեր ֆուտբոլին օդի պես անհրաժեշտ է կոնսոլիդացիա, ինչն ապահովելը ՀՖՖ ֆունկցիոներների պարտավորությունն է։ Առնվազն տարակուսելի է, որ այս իրավիճակում Հայաստանի իշխանությունը զավթած դավաճանական խմբակի ամենանողկալի ներկայացուցիչները՝ ՀՖՖ ղեկավարները, իրենց դրսևորում են բռնապետական նկրտումներով։

Հասուն տարիքում ինքնահաստատվող այս առանձնյակներն ամեն գնով ցանկանում են վրեժ լուծել ժամանակից իրենց դառն ու ճնշված անցյալի համար։ Արի ու տես, որ երեկվա բանսարկուներն այսօր դարձել են բռնապետներ․ ո՞վ իրավունք ունի քննադատել նրանց, բարձրաձայնել նրանց բացթողումների մասին, իրենց պատկերացնում են ֆուտբոլային աստված, իսկ աստծո գործերն անմեկնելի են։

Եթե Կալիգուլայի ձին կարող է նշանակվել սենատոր, ապա մելիքբեկյանանիկողոսյանական ոչնչություններն ինչու չեն կարող նշանակվել ֆուտբոլի պատասխանատուներ և անողոքաբար ճնշել ֆուտբոլում մեծ վաստակ ունեցող Եղիշե Մելիքյանին՝ չմտածելով, որ ցանկացած պարագայում իրենց ապօրինի գործողություններն անհետևանք չեն մնալու, որ իրենց դավաճան տերը ի զորու չի լինելու փրկել իրենց անողոք պատժից։ Սրանց պարագայում անկարելի է չհիշել մեծն Ջիվանիին.

Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած....
Խելքի աշեցեք»

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
20:17 Մենք ձեզ թույլ չենք տալու, որ պատերազմ սկսեք․ Պապոյանը խուսափեց խոսել Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների գործողություններից