Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:11 02-09-2023

Ծառուկյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի նորանշանակ պետնախարարի, ԱԺ նախագահի և Ռուբեն Վարդանյանի հետ

Գագիկ Ծառուկյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Գագիկ Ծառուկյանը զրուցակիցներին շնորհավորել է Արցախի անկախության տոնի առթիվ, հույս հայտնել, որ քաղաքակիրթ աշխարհի մեր դաշնակիցների ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցների կողմից գործադրվող ջանքերի շնորհիվ շրջափակման մեջ գտնվող Արցախը մոտ ապագայում կվերադառնա իր բնականոն կյանքին։

Հեռախոսազրույցների ընթացքում հանգամանորեն քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված ներկայիս իրավիճակը: Գագիկ Ծառուկյանն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին և պատրաստակամություն հայտնել գործուն աջակցություն ցուցաբերել հայկական երկրորդ հանրապետության մեր հայրենակիցներին։

Արցախի նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանի հետ զրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը վերջինիս մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն և ի նպաստ Արցախի Հանրապետության», - գրել է նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան