Ներքին 3 տարի առաջ - 23:25 01-09-2023

Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Օգոստոսի 31-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի հետ։ Այս մասին հայտնել է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպմանը ՀՀ դեսպան Հր․ Փոլադյանը ղպտի հոգևոր առաջնորդին է ներկայացրել Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակը և ընդգծել միջազգային հանրության կողմից անհապաղ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը և ապահովելու ԼՂ հայերի անվտանգությունը և իրավունքները։

Պապ Թավադրոս Երկրորդը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին բացել Հարավային Կովկասի Լաչինի միջանցքը՝ բնակչության անվտանգության ապահովման և նրանց սովից փրկելու նպատակով՝ ընդգծելով, որ այս կենսական միջանցքը փակվել է դեռևս 2022թ․ դեկտեմբերից։

«Ուղղափառ եկեղեցու առաջնորդը հույս է հայտնել, որ երկու հարևան երկրների միջև խաղաղություն կհաստատվի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Թավադրոս Երկրորդին է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերը՝ մասնակցելու Հայաստանում ս․թ․ հոկտեմբերին կայանալիք Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ