Ներքին 3 տարի առաջ - 12:15 01-09-2023

Կրակոցի ձայներից ենք արթնացել, մոտ 2.5 ժամ կրակեցին. մանրամասներ Սոթքից

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառել է նաև ականանետ։ Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Առավոտյան 8-ից արթնացել ենք, քանի որ այդ ժամից արդեն կրակոցների ձայները լսելի էին։ Մոտավորապես 2-2.5 ժամ տևեց։ Ցավոք ունենք զոհեր և վիրավոր»,- այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վարդենիս խոշորացված համայնքի «Միասնական Վարդենիս» խմբակցության ավագանու անդամ Արաքս Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ այս պահին Սոթքում իրավիճակը նորմալ է, կրակոցներ չեն լսվում․ «Կրակոնցերը եղել են դիրքից դիրք, գյուղի վրա չեն կրակել, միգուցե հիմա դիքերում կան կրակոցներ, ուղղակի գյուղում չի լսվում»,- ասաց նա։

Հարցին՝ գյուղում այս պահին ի՞նչ իրավիճակ է, գյուղացիները խուճապի մե՞ջ են, թե՞ ոչ, ավագանու անդամն ասաց․ «Ցավոք սրտի գյուղացիների մոտ սա սովորական բնույթ է կրում, քանի որ առաջին անգամը չէ, որ այս իրավիճակում են։ Հիմա իրենց «բնական ցավի» մեջ իրենց առօրյա աշխատանքն են կատարում։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»