Ուղիղ եթեր
Հարցում 3 տարի առաջ - 17:00 31-08-2023

Արայիկ Հարությունյանը համագործակցում էր Ադրբեջանի նախագահի հետ. հարցում

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ վաղը հրաժարական կտա։ Այս մասին Հարությունյանը հայտնել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հարցրեց՝ ըստ իրենց՝ լա՞վ է, որ Հարությունյանը հրաժարական է տալիս, թե՞ ոչ։

Քաղաքացիներից մի քանիսն ասացին, որ Արցախի աղետալի վիճակի հետ կապված նախագահը հրաժարական չպետք է տար.

«Իմ կարծիքով վատ է, որովհետև այս պահի դրությամբ, պետք չէր որ տար՝ այս լարված իրավիճակում։ Գուցե հետո»։

Հարցվածներից մի քանիսն էլ ասացին, որ ճիշտ է արել, քանի որ նա համագործակցում է Ադրբեջանի հետ.

«Շատ լավ է, որովհետև իրենք համագործակցում են Ադրբեջանի նախագահի հետ։ Ստույգ պատասխան»։

Oragir.News-ը մայրաքաղաքում հանդիպեց նաև ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանին, ով մեր հարցին ի պատասխան ասաց․ «Վերջին շրջանի ամենալավ լուրերից է։ Սա պետք է դիտել Արցախի և Հայաստանի համար բացվող հույսի կոնտեքստում։ Հարկ եմ համարում շեշտել, որ սա հնարավոր է եղել Արցախում վերջին շրջանի՝ դրական գնահատվող իմ կողմից, քաղաքական փոփոխությունները բացառապես Արցախի ժողվրդի հերոսական դիմադրության շնորհիվ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում