Ներքին 3 տարի առաջ - 12:30 31-08-2023

Կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի ժամանակը եկել է․ պատգամավոր

Վաղ առավոտից լուրեր են շրջանառվում, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր հրաժարականի դիմում է ներկայացնելու։

Տեղեկությունն Արցախի նախագահականից լրատվամիջոցների հետ զրույցում ո՛չ հերքել, և ո՛չ էլ հաստատել են։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՀ նախագահի հրաժարականի մասին շրջանառվող լուրերին ասաց․

«Պետք է սպասենք, փաստացի մեր աչքով տեսնենք, որ հավատանք։ Այս տեղեկությունը մամլո խոսնակը պետք է հաստատի, կամ հերքի, կամ Արայիկ Հարությունյանը։ Այնպես որ ես չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել, այդ գործընթացին մենք չենք մասնակցում, նույնիսկ չգիտեմ, թե մարդիկ մասնակցում են, թե դա իր միանձնյա որոշումն է լինելու։ Բոլորս լարված ենք, քանի որ 2 օր առաջ ընդլայնված խորհրդակցությունից հետո Ազգային ժողովի նիստերի դահլիճում պետք է որոշում կայացներ երկրի նախագաը, որն առ այսօր դեռ չի հայտարարել։ Կարծում եմ՝ ժամանակը եկել է, ինքը որոշումը կկայացնի, և կասի, թե ինչ ենք անում հաջորդիվ»։

Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ պատգամավորն ասաց, որ լարվածությունը գնալով մեծանում է․

«Արդեն բոլորն էլ հասկանում են, որ վերջ, ինչքան որ կարողացան ստով ու կեղծիքով, թեկուզ ժողովրդին համոզելով պահել, այսօր այլևս չեն կարող։ Փաստացի այսօր հացի փռերը հաց չեն թխում, այսինքն արդեն ամեն ինչ բացահայտ է, որ իրենք ամեն ինչ տապալել են՝ թե՛ ներքին բոլոր հնարավոր կառավարումը, թե՛արտաքին բոլոր հնարավոր տարբերակները Արցախի հարցում և իրենք իրենց գցել են այդ ծուղակը։ Չեմ պատկերացնում, թե իրենք հիմա ինչպես պետք է շարունակեն պաշտոնավարել։ Նրանք այլևս ոչ մի ելք չունեն, դա ակնհայտ երևում է»։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու