Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:40 30-08-2023

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին քննիչի միջնորդությունը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին: Այս մասին հայտնում է Աշոտյանի փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը։

«Համոզված եմ, որ մի օր հասնելու ենք Արմենին ազատելու որոշմանը, այնուհետև՝ արդարացմանը»,-գրել է նա: