Ներքին 3 տարի առաջ - 14:27 30-08-2023

Մանե Թանդիլյանի որդիները ՀՀ քաղաքացիներ են․ Մեսրոպ Առաքելյան

Տիկին Թանդիլյանի որդիները ՀՀ քաղաքացիներ են։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Ապրելու երկրի» նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը՝ պատասխանելով հարցին՝ Մանե Թանդիլյանի որդիների՝ արտասահմանում սովորելու հետ կապված հարցը անձնական բնույթի եք համարում, բայց հարցը միայն սովորելը չի, հարցը քաղաքացիությունն է, այլ երկրի քաղաքացի են, սա անձնակա՞ն բնույթի եք համարում։

«Ինչ վերաբերվում է անձնական տիրույթին, իմ և Մանե Թանդիլյանի քաղաքական կենսագրությունը բավականին հարուստ է և չեք կարող նշել մի դեպք, որ մենք անձնական տիրույթում մերձիշխանական տզրուկներին, ովքեր ՔՊ-ին են սպասարկում, երբևէ չեք տեսել, որ մենք արձագանքենք կամ անձնական տիորւյթում պատասխանենք, որովհետև եթե անձնական տիրույթում պատասխանենք, շատ դաժան է լինելու այդ պատասխանը և քաղաքական հարթությունից դուրս: Ես շատ ուրախ եմ, որ մենք երկու տարվա կուսակցություն ենք, դուք ուրիշ թեմա չունեք, բացի այն, որ Մանե Թանդիլյանի որդիները արտասահմանում են կրթություն ստանում: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր աղջիկը դրսում է սովորում: Սա նշանակում է՝ ՀՀ-ում կրթությունը շատ վա՞տն է, նորմալ է, չէ՞, որ մարդիկ ուզում են ստանալ նորմալ կրթություն: Նույն տրամաբանությամբ՝ ինչի են մարդիկ գնում արտասահման՝ հանգստանալու: Մեր ուժի նկատմամբ ոչ մի ուրիշ մեղք չկա: Մեր մեղքը ո՞րն է, ասեք՝ հանրությունը հասկանա: Երկու տարի ի՞նչ ենք արել, ի՞նչ վնաս ենք տվել հանրությանը: Բացի այն, որ Մանե Թանդիլյանի որդիները կարողացել են լավ դաստիարակություն ստանալ մայրական, որ կարողացել են ընդունվել միջազգային բուհ:

Գրեք, որ Տիգրան Ավինյանն էլ է կրթություն ստացել Լոնդոնում: Ցավոք, պետք է արձանագրենք՝ Հայաստանի կրթությունը վատն է: Եթե մարդիկ գնում են արտերկրում բուժվելու, ասում ենք՝ վա՞տ է, թե՞ ամեն ինչ անում ենք, որ Հայաստանում առողջապահությունը որակյալ լինի: Այդ կրթությունը ստանում են մարդիկ, գալիս են այստեղ օգտագործում են: Մանե Թանդիլյանը Ամերիկյան համալսարանում է սովորել: Չսովորե՞ր, որովհետև ամերիկյան է, թե՞ պարտադիր պիտի հայկական բուհերում սովորել»:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան