copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:54 29-08-2023

Բավրայում հրդեհ է բռնկվել․ այրվել է 5000 հակ անասնակեր

Օգոստոսի 29-ին, ժամը 00։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բավրա գյուղի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բավրա գյուղի 9-րդ փողոցի անասնագոմերից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:30-ին, մարվել՝ 18։20-ին։ Այրվել է մոտ 5000 հակ անասնակեր։