Ներքին 3 տարի առաջ - 13:15 28-08-2023

Բաքուն նախորդ շաբաթ Արցախում երկու անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը: Ըստ այդմ՝ 2023 թվականի օգոստոսի 21-28-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 164 հաղորդում, որից 156-ը հանցագործությունների մասին են: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում դրանցից 152-ն արդեն բացահայտվել և քննության փուլում են:

Շաբաթվա ընթացքում բացահայտվել է կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից 2-ը, յուրացում կամ վատնում, ինչպես նաև սպանության փորձ բնութագրմամբ մեկական դեպքերը: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։ ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման 2 դեպք:

Ադրբեջանական կողմն անցած շաբաթվա ընթացքում 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել և կրակել բացել Ասկերանի և Մարտունու շրջանների հացահատիկի դաշտերում բերքահավաք իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Կրակոցներից ոչ ոք չի տուժել: Հաղորդագրությունները փոխանցվել են ՌԴ խաղաղապահ զորակազմին:

ՆԳ նախարարության բոլոր ծառայությունները Արցախի տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք: Արցախի պաշարման պատճառով ծառայությունն իրականացվում է արտակարգ ռեժիմով:

Ոստիկանության և ԱԻՊԾ ծառայողները վերահսկում են հանրապետության օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ