Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 23:30 25-08-2023

ԱՄՆ մի խումբ սենատորներ մեկնել են Թուրքիա՝ քննարկելու F-16-երի հարցը

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայի հրավերով ԱՄՆ ներկայացուցիչների անդամներ Ջո Վիլսոնը, Դեն Փիլիփսը և Վիկտորիա Սփարթսը մեկնել են Թուրքիա։ Կողմերի միջև կայացել է հանդիպում, որի ընթացքում քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող առանցքային հարցեր։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Քննարկվել է նաև Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի կողմից շահագործվող F16 կործանիչների արդիականացումը և դրանց նոր խմբաքանակի մատակարարումը։

Ըստ թուրքական աղբյուրի՝ ԱՄՆ-ի պատվիրակությունը նաև հայտնել է, որ երկու երկրներն ունեն ամուր դաշնակցային կապեր, և ՆԱՏՕ-ն չի կարող հրաժարվել Թուրքիայից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը