Ներքին 3 տարի առաջ - 23:09 22-08-2023

Ժողովրդական մակարդակով Արցախի կողքին կանգնելը, սոլիդարություն հայտնելը, բողոք ցույց տալն անհրաժեշտություն է

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքին․

«Սեպտեմբերի 2-ին, ժամը՝ 18։00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք՝ հաջակցություն Արցախի։

Արցախի պաշարման 9 ամիսների ընթացքում, ցավոք, այդպես էլ Երևանում իսկապես Արցախին ոգի փոխանցող, «Դու մենակ չես» ասող հավաք տեղի չունեցավ։ Ամսի 2-ի նպատակը հենց դա է։ Ամեն ինչ արվում է, որ այդպիսի հանրահավաքներ միայն Երևանում տեղի չունենան։ Այդ օրը իշխանափոխություն չի լինելու, սակայն մի օր այն տեղի կունենա։ Հիմա ժողովրդական մակարդակով Արցախի կողքին կանգնելը, սոլիդարություն հայտնելը, բողոք ցույց տալն անհրաժեշտություն է։

Արցախի անկախության օրը՝ հանուն Արցախի»,- գրել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա

Ձեզ գուցե հետաքրքրի