Ներքին 3 տարի առաջ - 18:49 22-08-2023

Վախը սրտումս լուսացնում եմ․ ամեն վայրկյան շենքը կարող է փլվել․ գյումրեցի 80-ամյա կին

Գյումրիի Անտառավան 26 շենքը խիստ վթարային շենքերի շարքում է․ այս շենքում բնակվելն անթույլատրելի է, բայց 60-բնակարանանոց շենքում 9 ընտանիք է ապրում, իսկ մյուսներն էլ գնացել են՝ հույս չունենալով, որ երբևէ կլուծվի իրենց բնակարանի խնդիրը։ Շենքի բնակիչները դիմել են մարզպետարան, քաղաքապետարան, բայց ինչպես իրենք են ասում, սայլը տեղից չի շարժվում, գալիս խոստումներ են տալիս՝ մի բան կանենք, մի բան կանենք, բայց ոչ մի բան էլ չեն արել։



80-ամյա Քնարիկ Մկրտչյանը ապրում է Անտառավան 26 շենքում։ Նախքան զրույցը սկսելը տիկին Քնարիկը ցույց է տալիս իր 1-սենյականոց բնակարանի անմխիթար վիճակն ու ասում, որ ամեն գիշեր վախը սրտում է լուսացնում, որովհետև ամեն վայրկյան շենքը կարող է փլվել։



«2006 թվականից բնակվում եմ այստեղ, շենքը իբր թե ամրացվելու էր, բայց չամրացրին, իսկ թե ինչու չամրացրին, չկա էս հարցի պատասխանը։ Մեր շենքի կողքին եղել են 18 շենքը և 25 շենքը, էդ երկու շենքը ամրացրել են, մեր շենքը՝ ոչ։ Մեզ ասում են, որ էն ժամանակ բնակիչները դուրս չեն եկել շենքից, դրա պատճառով չի ամրացվել Անտառավան 26 շենքը։ Թող միլիցիայով հանեին էդ դուրս չեկողներին, որ էսօրվա օրը օդից կախված չմնայինք։ 5 տարվա մեջ քանի՞ մարզպետ փոխվեց, ով եկավ իշխանության, էս շենքի հարցը բարձրացրեց, բայց ո՞ւր ա, ոչինչ չեն արել էս շենքի տակ։ Լիքը կեղտ կա էս շենքի տակ, բերանները սրբել, քաշվել են մի կողմ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Քնարիկ Մկրտչյանը։



Գրանցված հերթական փլուզումից հետո՝ 2019 թվականին, տրվեց սեյսմիկ եզրակացություն, որ Անտառավան 26 շենքը ենթակա է ամրացման, բայց միայն վթարային հատվածների ապամոնտաժման պայմանով, բայց եզրակացությունն ու քննարկումները ընթացք չունեցան։ Հետո Անտառավան 26-ի համար բնակարանների գնման վկայագրերի տրամադրման առաջարկի մասին խոսք գնաց, որին համաձայնել էին շենքում մնացած ընտանիքները, բայց հետո հրաժարվել բնակարանների գնման վկայագրերից՝ պատճառաբանելով, որ պետության տրամադրած գումարով նույնիսկ գյուղում հնարավոր չէ տուն գտնել։ Այս տարվա ապրիլին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հանդիպել էր վթարային շենքի բնակիչների հետ, լսել նրանց դարդն ու ցավը և ինչպես միշտ խոստումով հեռացել։ Անտառավան 26-ի բնակիչները մարզպետի հետ հանդիպումից հետո էլ շարունակում են դիմումներ հասցեագրել պատկան մարմիններին, ընդհուպ վարչապետի աշխատակազմին։



Պետությունը վթարային շենքում ապրող ինը ընտանիքի բնակապահովումը տեսնում է 2 ուղղությամբ՝ բարձավոլտ էլեկտրացանցերի ենթակայության կիսակառույց շենքը վերանորոգել և տրամադրել շենքում ապրող 9 ընտանիքներից 4-ին, իսկ մյուս ընտանիքների համար լուծման ուղղությունը մնում է բնակարանների գնման վկայագիրը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը