Ներքին 3 տարի առաջ - 13:45 22-08-2023

Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն խափանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից բանաձևի ընդունման գործընթացը․ Միրզոյան

Ես չեմ կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները խափանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունման գործընթացը: Այս մասին Բելգիայի ու ՀՀ-ի արգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է, կամ կցանկանա մաս կազմել կամ նպաստել էթնիկ զտումների քաղաքականությանը: Ինձ համար սա մի քիչ դժվար պատկերացվող կլինի»,- ասել է Միրզոյանը:

Նախարարը կարծում է և հուսով է, որ Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի չափերը և ահագնացող տեմպերը:

«Հուսով եմ, նաև գիտակցում են, որ հնարավոր ԱԽ-ի բանաձևը կգար օգնելու, հանգուցալուծելու այս իրավիճակը, հանգուցալուծել և վերջ տալ հումանիտար ճգնաժամին և կողմերին վերադարձնել բանակցությունների օրակարգին»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ