Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:40 22-08-2023

ՔՊ-ական պատգամավորների ջանքերն իզուր են անցել․ Փաշինյանը սառն է եղել․ Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած օգոստոսի 17-ի այցը նոր ինտրիգ է դարձել ՔՊ-ականների համար: Պագամավորները շտապել են Սյունիք, որ այցը լավ կազմակերպեն, բայց ամեն ինչ արդեն կազմակերպված է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սյունեցի ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Դավիթ Դանիելյանը եւ Կարեն Համբարձումյանը արդեն տեւական ժամանակ է՝ մրցավազքի մեջ են Սյունիքի մարզպետի պաշտոնի համար եւ երբեք պահը չեն կորցնում, որ Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանան, նշանակվեն մարզպետի բաղձալի պաշտոնին: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այս ընթացքում արել է անհնարինը եւ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին Սյունիքում «սյունյաց ողջույններով»՝ հայհոյանքներով ընդունող ըմբոստ քաղաքապետերին դարձրել է «նիկոլական»:

Եւ տպավորություն էր, որ սյունեցիների դժգոհություններն արդեն անցյալում են, եւ թե՛ սյունեցիները, թե՛ համայնքապետերը հարմարվել են իրավիճակին, որ իրենց գյուղը այս իշխանությունների օրոք դարձել է առաջնագիծ, իսկ մի մասն էլ ուղղակի թշնամու տիրապետության տակ է:

Նույնիսկ այս պայմաններում մարդիկ, համաձայն եթերի, արդեն պատրաստ են «սյունյաց» ողջույնի փոխարեն գրկաբաց դիմավորել Փաշինյանին: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին հաջողվել է երկար ջանքերից հետո Սյունիքի երբեմնի ըմբոստ համայնքապետերին հավաքել մի տեղ, որպեսզի պատշաճ դիմավորեն Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանի այցից ժամեր հետո անակնկալ այնտեղ են հայտնվել ՔՊ-ական սյունեցի պատգամավոները Արմեն Խաչատրյանը, Դավիթ Դանիելյանը եւ Կարեն Համբարձումյանը, ու փորձել են ցույց տալ, թե իրենց շնորհիվ է, որ Փաշինյանին ջերմ դիմավորում են Սյունիքում, բայց նրանց ջանքերը ի դերեւ են ելել: Նկատվել է, որ Փաշինյանը սառն է եղել պատգամավորների հետ»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք