Ներքին 2 տարի առաջ - 23:45 21-08-2023

Գեղարքունիքում զոհված 19-ամյա Վանիկը Գետափ գյուղից էր, 1 տարվա ծառայող

Օգոստոսի 21-ին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքում թշնամու կրակոցից զոհված Վանիկ Արամի Ղազարյանը Վայոց ձորի մարզի Գետափ գյուղից էր:

«Բարի, համեստ, խելացի տղա էր Վանիկը: Մի տարի առաջ էր ծառայության մեկնել: Ընտանիքի ավագ որդին էր, իրենից փոքր քույր ու եղբայր ունի: Մոտ 10 օր առաջ էր գյուղ եկել՝ պապիկի թաղմանը մասնակցելու: Այսօր երեկոյան իմացանք, շոկի մեջ ենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գետափ գյուղի բնակիչը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը:

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը
10:30 Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարածքում ուկրաինական հարվածների թիրախների ցանկի թարմացման մասին