Երևան +22°
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 19:33 21-08-2023

Մենք պիտի ունենանք երազանքի Երևանի տեսլական, որովհետև չերազող մարդը դատապարտված է․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկր» կուսակցությունն այսօր ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը։

«Մեր այսօրվա հանդիպումը նպատակ ունի ձեզ ներկայացնել ամբողջական այն երազանքը, որ մենք ունենք Երևանի մասին։ Ես չեմ թաքցնի, որ Երևանի ընտրություններին մենք վաղուց ենք պատրաստվել։ Պատրաստվել ենք 2012 թ․՝ կուսակցության ստեղծման օրից, եթե չասեմ ավելի վաղ, որովհետև մենք շատ հստակ հասկացել ենք, որ Երևանի ընտրությունները վճռորոշ են լինելու ոչ միայն երևանցիների, այլև մեր ամբողջ պետության համար»,- իր բացման խոսքում հայտարարեց կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Նա արձանագրեց, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը այն միակ կուսակցությունն է, որ ընտրություններում երևանցիներին առաջարկելու է թե՛ քաղաքական, թե՛ քաղաքային որակյալ առաջարկ, որից երևանցիները չեն կարողանալու հրաժարվել։

«Իմ կենսագրությունը քաղաքական է, ինչպես նաև պետական կառավարման, մասնավոր ոլորտի կառավարման, և ես առանց ավելորդ համեստության պիտի ասեմ, որ մենք կենտրոնացրել ենք հենց այս երկու հավասարապես կարևոր ուղերձները, նաև թեկնածության մեջ»,- ասաց նա։

Խոսելով քաղաքային ծրագրերից՝ Թանդիլյանը նշեց, որ լսել են երևանցիների կարծիքներն ու առաջարկները, ապա քննարկել դրանք մասնագետների հետ, ինչի արդյունքում ձևավորել են քառաչափ մոդել, որի մեջ ներառված են երևազանքների Երևանն իր մեգանախագծերով, այն արժեքները, որոնք պիտի ունենա համայն հայության մայրաքաղաք Երևանը, մոտ 37 սոցիալական խմբեր և վարչական շրջանների համար նախատեսված առաջարկները։

«Մարդիկ տարբեր են, յուրաքանչյուրը անհատ է իր մտածողությամբ, և մենք ճանաչում ու ընկալում ենք այդ հանգամանքը, հարգում ենք և ուրախ ենք դրա համար։ Սա նշանակում է, որ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր ոք տարբեր ձևով է կատարում իր ընտրությունը։ Մեկին հետաքրքրում է՝ որքանով է քաղաքը կանաչապատ, դա է իր ընտրություն կատարելու չափանիշը։ Մյուսին հետաքրքիր է՝ ինչ լուծում ունենք մանկահասակ երեխաների, մանկապարտեզների համար, մյուսին հուզում է իր բակը, իր վարչական շրջանը, իր թաղը։ Մյուսն էլ ինձ պես հավատում է, որ մենք պիտի ունենանք երազանքի Երևանի տեսլական, որովհետև չերազող մարդը դատապարտված է՝ չունենալու որակով ապագա, և այդ առումով մեր երազանքի Երևանը կիսել ենք ձեզ հետ ու հասկացել, որ մենք այդ հարցում էլ միայնակ չենք»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված