Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:35 20-08-2023

Օգոստոսի 20-ը դեպի Պանդի մատուռ գետաշենցիների ուխտի օրն է

«Պանդի ուխտը» գետաշենցիների համար ինքնության կարևորագույն մաս. Գետաշենից գաղթած հայերն ամեն տարի օգոստոսի 20-ից սկսած շաբաթվա ընթացքում գնում են ուխտագնացության՝ Պանդի նոր մատուռ, որը գյուղացիները կառուցել են 1996 թվականին՝ Գետաշենում ունեցած ուխտատեղիի նմանությամաբ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ Պանդի ուխտագնացությունը կարևոր կրոնական սովորույթ էր Հյուսիսային Արցախի ամբողջ բնակչության համար, սակայն նոր բնակավայրեր ուխտատեղին տեղափոխելու կամ նորից հիմադրելու փորձերը հիմնականում նախաձեռնել են հենց գետաշենցիները:

«Եվ սա խոսում է գետաշենցիների ինքնության համար Պանդի ուխտի կարևորության մասին. փաստորեն, այն տեղայնացնելով և փոխակերպելով ըստ նոր բնակավայրերում առկա կրոնական պահանջարկի, նրանք, սակայն, հղում են կատարում միևնույն` մինչ տեղահանությունը կատարվող կրոնական պրակտիկային: Նշեմ, որ «Պանդի ուխտը», չնայած իր կարևոր դերակատարությանն ամբողջ տարածաշրջանում, այնուամենայնիվ, առանձնահատուկ նշանակություն ունեցավ հատկապես գետաշենցիների համար:

Ուխտի, մի տարբերակ էլ հիմնել են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Սոթք գյուղի փախստականների միջավայրում:

Այստեղ, որպես Պանդի ուխտ, գյուղից 10 կմ հեռավորության վրա կանգնեցվել է մի պարզունակ խաչքար` վրան փորագրված` «Զոհված ազատամարտիկների հիշատակին», և ուխտագնացությունը դեպի այս հուշաքարը կատարվում է հենց Պանդի ուխտի օրը»,- ասաց նա:

Հայանիստ վարչական շրջանի ղեկավար Արթուր Բաբաջանյանը նշեց, որ 1992 թվականին Հայանիստ գյուղում հողեր են հատկացրել գետաշենցիներին, իսկ 1995–1996թթ. այստեղ կառուցվել է քոթեջային տիպի թաղամաս, որն անվանակոչվել է Գետաշեն:

«Իսկ 1996-97թթ. դեպի գերեզմանոց տանող ճանապարհին գյուղացիները նախաձեռնում են Պանդի նոր մատուռի կառուցումը` փորձելով այն հնարավորինս նմանեցնել հին Պանդի մատուռին»,- ասաց նա:

Համայնքի ղեկավարը ընդգծեց, որ այս պահին ուխտատեղին գյուղի երիտասարդների ջանքերով բարեկարգվում է, և հույս ունեն մինչև տարվա վերջ կավարտեն այդ աշխատանքը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից