copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 11:10 17-08-2023

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրենի չարաշահումներին օգնած անձանց վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մ.-ի կողմից կատարված առերեւույթ չարաշահումներ կատարելուն օժանդակություն ցուցաբերած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Քրեական վարույթի ընթացքում իրականացված վարույթային եւ ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Մ.-ն, տնօրինելով հիշյալ բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցները, նույն բժշկական կենտրոնի նախկին գլխավոր հաշվապահի, գնումները համակարգող անձի, հեմոդիալեզի պարագաներ մատակարարող ընկերության տնօրենի եւ ներկայացուցչի օժանդակությամբ, ընկերության օգտին գնման գործընթացներում հնարավոր մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ կիրառելով, 2014-2018թթ. ընթացքում օգտագործելով ծառայողական դիրքը, հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ 415.663.470 ՀՀ դրամ գումարը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա որոշում է կայացվել հիշյալ արարքի կատարման առնչությամբ եւս Ա.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ՝), 457-րդ հոդվածի 2-րդ մասով, 46-457-րդ հոդվածի 2-րդ մասով, 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Կատարված հանցագործության արդյունքում գումարները ստացած` հեմոդիալեզի պարագաները բարձր գներով մատակարարած ընկերության տնօրենի եւ օժանդակություն ցուցաբերած այլ անձանց նկատմամբ եւս հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Հեմոդիալեզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենն ընդունել է իր մեղավորությունը եւ ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է մուտքագրել պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ 415.336.470 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել՝ հիշյալ ընկերության ներկայացուցչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Նշված ընկերության տնօրենի եւ բժշկական կենտրոնի նախկին գլխավոր հաշվապահի վերաբերյալ մասն անջատվել է առանձին քրեական վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով