Այս պահին կրակոցի ձայներ չկան, հանգիստ է․ Նորաբակի գյուղապետ
copy image url

Այս պահին կրակոցի ձայներ չկան, հանգիստ է․ Նորաբակի գյուղապետ

Ներքին 1 տարի առաջ - 19:29 16-08-2023
«Ես քիչ առաջ եմ գյուղ եկել, այս պահին իրավիճակը հանգիստ է»,- ժամը 19։00-ին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Նորաբակ գյուղի վարչական ղեկավար Վազգեն Ասատուրյանը:

«Այս պահին կրակոցի ձայներ չկան, հանգիստ է, մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված, խուճապ չկա»,- ասաց Ասատուրյանը։

Հիշեցնենք, որ թշնամին այսօր ժամը 17։30-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: