Ուղիղ եթեր
Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակել է հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ
copy image url

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակել է հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ

Ներքին 1 տարի առաջ - 14:10 16-08-2023
Օգոստոսի 15-ին ոստիկանության ԼՂ Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը:

«Բարեբախտաբար, քաղաքացուն հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը։

Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- ասված հաղորդագրության մեջ։