Ներքին 3 տարի առաջ - 12:00 16-08-2023

Արևմուտքի նոր պահանջը. մի շարք ապրանքների արտահանումը ՌԴ ներքին կարգով կարգելվի

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո տևական ժամանակ Հայաստանը չեզոքություն էր ցուցաբերում՝ մի կողմից ՌԴ-ի հետ հարաբերությունները չվատթարացնելու, իսկ մյուս կողմից արևմտյան պատժամիջոցների տակ չհայտնվելու համար։ Սակայն Ռուսաստանին անհրաժեշտ բազմաթիվ ապրանքներ, որոնք սանկցիաների կամ համաեվրոպական համերաշխության պատճառով չէին մտնում ՌԴ, այնտեղ էին հայտնվում Հայաստան ներմուծվելու և արտահանվելու ճանապարհով։

Oragir.News-ի տեղեկություններով, տևական ժամանակ արևմտյան երկրների ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին հասկացրել են, որ Հայաստանը ճիշտ կանի, որ դադարեցնի մի շարք ապրանքների արտահանումը Ռուսաստան, իսկ Փաշինյանն արձագանքել է, որ համաձայն է, բայց ազատ շուկայական հարաբերություններ են, ինքը դժվարանում է վերահսկել։

Սակայն Նիկոլ Փաշինյանի՝ բրյուսելյան վերջին այցի ընթացքում, բացի հայ-ադրբեջանական բանակցություններից, եղել է նաև մեկ այլ ուշագրով հանդիպում․ արևմտյան մի բարձրաստիճան պաշտոնյա փակ հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ, որի ժամանակ նրան է փոխանցել թղթի վրա տպված ապրանքների մի ցանկ, որոնք Հայաստանն այլևս չպիտի արտահանի Ռուսաստան։

Մեր տեղեկություններով, ներկայումս ՊԵԿ-ում մեխանիզմ է մշակվում, որով պետք է կանխվի չթույլատրված ապրանքների արտահանումը ՌԴ։ Ըստ այդմ, հայկական ընկերությունները կկարողանան հիշյալ ապրանքները ներկրել Հայաստան, սակայն արտահանելու համար վերջիններս պետք է ստանան ՊԵԿ-ի բանավոր թույլտվությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում