Ներքին 2 տարի առաջ - 15:40 15-08-2023

Ոչ մի դեպքում չի կարելի համաձայնվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացմանը. «Միասին» շարժման հայտարարությունը

Հիմնավորելով Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը Արցախահայության նկատմամբ (փաստերի շարանը շատ երկար է), չեղարկել Ն․ Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։ Հակառակ պարագայում Ադրբեջանի պնդումը, թե օգտվեք Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից, առնվազն ընկալելի կլինի ԱԽ անդամ-պետությունների համար։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասին» շարժումը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․

«Վեց ամիս առաջ «Միասին» շարժման խորհուրդը դիմել էր իշխանություններին՝ հրատապ կարգով դիմել ՄԱԿ-ի ԱԽ՝ նիստ հրավիրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով։ Ցեղասպանական գործողությունները Արցախի 120 հ․ բնակչության նկատմամբ բացահայտ էին։
Մեզ չլսեցին։ Ուշացումով դիմել են։ Վաղը հրատապ նիստը նշանակված է։ Մինչ այդ երկու բախտորոշ հայտարարություններ են պահանջվում։

1․ Հիմնավորելով Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը Արցախահայության նկատմամբ (փաստերի շարանը շատ երկար է), չեղարկել Ն․ Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։ Հակառակ պարագայում Ադրբեջանի պնդումը, թե օգտվեք Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից, առնվազն ընկալելի կլինի ԱԽ անդամ-պետությունների համար։

Պարզից պարզ է՝ եթե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է, ապա ինչ «տարբերություն», որ ճանապարհով օգտվեն այդ երկրի բնակիչները։ Առավել ևս, որ Բաքուն «համաձայն է» նաև Լաչինի ճանապարհը իր վերահսկողության տակ պահելով, «բացել» հայերի տեղաշարժի համար։
Կրկնում եմ, միայն չեղարկելով Նիկոլի չարաբաստիկ հայտարարությունը, հնարավոր կլինի վերականգնել Արցախի հիմնահարցի վերադարձը բանակցային օրակարգ։

2․ Ոչ մի դեպքում չի կարելի քննարկել և համաձայնվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացմանը։ Ինչ պայմանով էլ, ում կողմից էլ դա առաջարկվի։ Այն ունի մահացու, ճակատագրական նշանակություն։ Համաձայնվելով օգտվել Աղդամի «բարիքներից», իրողություն է դառնալու «ռեինտեգրացիայի» գաղափարը։ Թուրքերը «լեգիտիմ» իրավունք են ստանալու ազատ ներխուժել Արցախ դրանից բխող բոլոր հետևանքներով։

3․ ՀՀ իշխանություններ, եթե այս անգամ էլ կշարունակեք վարել ձեր մանիպուլյատիվ, իմիտացիոն քաղաքականությունը, իմացեք՝ արժանանալու եք նզովքի, որպես անիծյալ էակներ։

Արայիկ Հարությունյան, ձերբազատվի մեղքից, հայտարարիր՝ ԱՀ Ադրբեջանից անկախ պետական միավոր է, և որևէ մեկ այլ պաշտոնյաի հայտարարություն, որոշում առ ոչինչ է Արցախի ժողովրդի համար։

Համայն հայության համար հստակ ձևակերպիր Արցախահայության հիմնարար նպատակը, որը, ինչպես որ եղավ 1988 թ․-ին, կվերամիավորի ազգը։

Չկա Արցախ առանց Հայաստանի։

Չկա Հայաստան առանց Արցախի։

Սա է պայքարի բանալին»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին