Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահին
copy image url

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահին

Ներքին 1 տարի առաջ - 13:00 15-08-2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարեւորում է Կորեայի հետ փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետեւողական զարգացումը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կխորացնենք եւ կամրապնդենք հայ-կորեական համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: