Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:30 14-08-2023

Բանադրված Լևոն Գագաչյանը դիմել է Ստամբուլի գլխավոր դատախազություն

Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և Հոգևոր խորհրդի ատենապետ Իսահակ Բըչաքչըն պոլսահայ ոսկերիչ Լևոն Գագաչյանի նկատմամբ դատական հայց են ներկայացրել Բաքըրքյոյի գլխավոր դատախազություն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նրանք Գագաչյանին մեղադրել են պատրիարքարանի ու հոգևորականների հասցեին արած վիրավորական գրառումների մեջ և պահանջել նրան ենթարկել քրեական պատասխանատվության:

Պոլսահայ համայնքի անդամն էլ իր հերթին դիմել էր Թուրքիայի նախագահականի հանրային կապերի կենտրոն և զգուշացրել. «Եթե իմ կյանքին ու ունեցվածքին վնաս հասցվի, դրա համար պատասխանատու են պատրիարքարանում գտնվող 3 անձ»։

Նախագահականից ստացված պատասխանի համաձայն՝ Գագաչյանը կարող է դիմել Ստամբուլի գլխավոր դատախազություն, ինչն էլ վերջինս արել է:

Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից գործին ընթացք է տրվել «կրոնական հավատքի ազատությունը խոչընդոտելու» Գագաչյանի պնդմամբ:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին պատրիարքարանի կողմից արված հայտարարությամբ պարզ էր դարձել, որ պոլսահայ ոսկերիչը բանադրվել էր և հայոց եկեղեցու հետ այլևս կապ չունի:

Նման որոշումից հետո պոլսահայ համայնքի ներկայացուցիչը նշել էր, որ բոլոր մեղավորներին դատի է տալու, իսկ պատրիարքարանի որոշումը որակել որպես անսպասելի:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ պատրիարքարանը նման քայլի էր գնացել Գագաչյանի Facebook-յան էջում կատարած վիրավորական գրառումների և դրանք չհեռացնելու պատճառով:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի

Ձեզ գուցե հետաքրքրի