Ուղիղ եթեր
Թումանյան 39-ի կառուցման շինթույլտվությունն անվավեր է ճանաչվել
copy image url

Թումանյան 39-ի կառուցման շինթույլտվությունն անվավեր է ճանաչվել

Ներքին 1 տարի առաջ - 16:50 14-08-2023
Ձեղնահարկերի կառուցման գործընթացի ուսումնասիրման արդյունքում անվավեր է ճանաչվել օրենքի խախտմամբ տրված Թումանյան 39 հասցեի ձեղնահարկի կառուցման շինթույլտվությունը:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է այսօրվանից համապատասխան միջոցներ ձեռնարկել:

«Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումը Երևանում այսուհետ պետք է դադարեցնել: Ամեն մեկը, պարզ է, ցանկանում է իր տանիքին ևս մեկ հարկ ավել ունենալ, շատերը նախկինում մեկ հարկ չէ, մեկ առանձնատուն են կառուցել, բայց դա պետք է դադարեցնել և մասնավոր դիմումներն այլևս չքննարկել»,- նշեց Ավինյանը։