copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:51 13-08-2023

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը գրառում է կատարել․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»։