copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 11:39 13-08-2023

Մեղրիի ավտոճանապարհին ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մեղրիի ավտոճանապարհին ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով: Հայտնում են քննչական կոմիտեից:

2023 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 129-րդ կմ-ին միմյանց էին բախվել ԻԻՀ քաղաքացու կողմից վարած «Ռենաուլտ» մակնիշի՝ կցորդիչով բեռնատարը և Երևան քաղաքի 58-ամյա բնակչի կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով «Միցուբիշի»-ի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել էին, իսկ 2001թ․ ծնված մեկ ուղևոր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Եղեգնաձոր» Բ/Կ:

Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Վթարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդի վիճակը, ըստ ԲԿ-ից ստացված տեղեկատվության, շարունակում է գնահատվել ծանր։

Քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված տվյալներով բոլոր տուժածները հարազատներ են՝ ընտանիքի անդամներ։