Ներքին 3 տարի առաջ - 14:45 11-08-2023

Փաստաբան Բենիկ Գալստյանը ստանձնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպանությունը

Փաստաբան Բենիկ Գալստյանը ստանձնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպանությունը։ Այս մասին Բենիկ Գալստյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Օրեր առաջ ստանձնել եմ Արմեն Գևորգի Աշոտյանի պաշտպանությունը ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող մի մեղմ ասած անհասկանալի քրեական վարույթի շրջանակներում, որով 2019 թվականից մինչ այս պահը առնվազն 3 քննչական մարմին(ԱԱԾ, ՀՔԾ և ՔԿ) նույնիսկ չեն կարողացել քիչ թե շատ հաստատել, որ ինչ-որ հանցավոր արարք է կատարվել, առավել ևս՝ այդ արարքի հետ Աշոտյանն ինչ-որ առնչություն է ունեցել, որով, սակայն, Աշոտյանն արդեն 1 ամիս 25 օր գտնվում է անազատության մեջ, ընդ որում՝ ԿԱՏԱՐՅԱԼ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ։

Օգոստոսի 12-ին՝ ժամը 14:00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննության է առնվելու Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը։

Արձանագրենք մի քանի կարևոր փաստ՝

-Աշոտյանը քաղբանտարկյալ է,
-Աշոտյանը բանտարկված է իր պռոհայկական, պռոարցախյան դիրքորոշման համար,
-Աշոտյանից սարսափում է ներկայիս կոլաբորացիոնիստական վարչակազմը(ու ճիշտ է անում),
-Աշոտյանին բանտով կոտրել հնարավոր չէ։

Հ.Գ.։ Ինձ համար պատիվ է ու պատասխանատվություն Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի մյուս անդամների հետ իրականացնել Նրա պաշտպանությունը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում