Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:17 11-08-2023

Ինչի՞ պետք ա երկրի վարչապետն էս թեմային անդրադառնա․ իմ սեղանին կդնեք էդ մարդկանց անունները․ Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին խորհուրդ տվեց առանց աշխատակազմի կողմից ծրագրման գնալ բակեր, նստել ու խոսել մարդկանց հետ և լսել նրանց խնդիրների մասին։ «Վերջին օրերին ես մարզերում եմ եղել, և դա` ոչ պաշտոնապես։ Խնդիրներ եմ արձանագրել, որոնք գործնականում ոչ մի զեկույցում և նիստում չեն արձանագրվել։ Դրանցից մեկը կապված է ճանապարհների սպասարկման հետ, ինչը, մեղմ ասած, շատ վատ է։ Հանրապետությունում եզրային գծանշումներ կան, որ 7-8 սմ ավազի տակ են, երթևեկելի հատվածը նորմալ գծանշված չէ։ Ճանապարհային նշաններ էլ կան, որ 1990-ականներից այս կողմ չեն փոխվել։ Օրինակ` Խոր Վիրապի ցուցանակն առնվազն իմ տարիքին է։ Ճանապարհներին էլ փոսերը բազմաթիվ են։ Մտքներովդ չի՞ անցնում, թե ինչի պետք է ես զբաղվեմ այս հարցերով»,- շեշտեց Փաշինյանը։

Նա խորհուրդ տվեց, խնդրեց, այնուհետև հանձնարարեց կառավարության անդամներին ժամանակ առ ժամանակ, առանց ծրագրավորելու, ուղղակի գնալ ու մտնել բակեր, նստել մարդկանց հետ։ Ըստ նրա` այդ ժամանակ շատ հարցեր ի հայտ կգան, որոնք ոչ մի այլ խողովակով չեն պարզվի։

Փաշինյանն ընդգծեց, որ նույնսիկ համաձայն է՝ կառավարության անդամներն աշխատանքային օրերն օգտագործեն այդ նպատակով․ «Ես համաձայն եմ, որ աշխատանքային օրը կառավարության անդամնեը որոշեն, որ անցակցնում են կաբինետից դուրս, ոչ պաշտոնական հագուստով, ոչ պաշտոնական ձևով, փորձել կյանքը տեսնել կաբինետի կամ ավտոմեքենաներիապակիներիայն մուս կողմից»։

Փաշինյանը նշեց, թե ինչ խնդիրներ է արձանագրել իր այցերիընթացքում և բարկացավ, թե ինչու է երկրի վարչապետը անդրադառնում այդ թեմաներին․ «ՀՀ-ում ճանապարհների սպասարկման մակարդակը խայտառակ վատ է․․․ Իմ եզրակացությունն էն ա, որ ինչ-որ մարդիկ իրենց աշխատանքը չեն անում։ Ինձ պետք ա էդ մարդկանց անուն ազգանունները։ Ես հանձնարարում եմ նշանակել ծառայողական քննություն և իմ սեղանին դնել էդ մարդկանց անունները, ովքեր պետք ա հետևեին, որ կապալառու ընկերությունները պատշաճ անեին էդ բոլոր գործառույթները»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին