Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:45 11-08-2023

Ասկերանի շրջանում ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

ԱԻ պետական ծառայության, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորական խմբերը, օգոստոսի 11-ին`օրվա տարբեր ժամերի, ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Այգեստան և Իվանյան համայնքների տարածքում։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Չպայթած և կյանքի համար վտանգ հանդիսացող ռազմամթերքը բնակավայրերի հարակից տարածքներում հայտնվել են 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում, Ադրբեջանի կողմից Արցախի հրետակոծության ժամանակ։

Մինչ օրս սակրավորները Հանրապետության տարածքում իրականացնում են հետախուզական, անհրաժեշտության դեպքում` տեղում դրանց ոչնչացման աշխատանքներ։

Հորդորում ենք, պայթյունների ձայն լսելու դեպքում`խուճապի չմատնվել», - ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին