Ներքին 2 տարի առաջ - 13:10 09-08-2023

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. կան տուժածներ

Օգոստոսի 9-ին՝ ժամը 08։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել․ շտապօգնության աշխատակիցները ուղեւոր Ա․ Խ․-ին (ծնված 1989 թ․) տեղում ցուցաբերել են բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ