Երևան +16°
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 10:10 09-08-2023

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Մալաթիա-Սեբաստիայի ընդհանուր օգտագործման հողատարածքների օտարումները

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուսումնասիրության շրջանակում արձանագրվել են օտարման ոչ ենթակա ընդհանուր օգտագործման հողերը սեփականության իրավունքով քաղաքացիներին և իրավաբանական անձանց օտարելու դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

2023 թվականի մայիս-հունիս ամիսներին Դատախազությունը մի շարք հայցադիմումներ է ներկայացրել ՀՀ վարչական և հակակոռուպցիոն դատարաններ:

Մասնավորապես՝

• Րաֆֆի 22 հասցեում գտնվող Վահան Զատիկյանի անվան այգու 290.0 քմ մակերեսով հողամասում կառուցված 571.8 քմ մակերեսով ինքնակամ կառույցը Երևանի քաղաքապետի 2011 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ՝ համարվել է Երևանի սեփականություն, և հաջորդ տարի Մ.Շ.-ն, որպես սեփականություն, Երևան համայնքից ձեռք է բերել հողամասն ու շինությունը: Օրենսդրության պահանջների խախտմամբ կայացված որոշումն անվավեր ճանաչելու նպատակով Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան:

• Երևանի քաղաքապետի 2010 թվականի հուլիսի 22-ի 3388-Ա որոշմամբ՝ օտարվել են Անդրանիկի 121/8 հասցեում, իսկ 2013 թվականի մայիսի 17-ի 2480-Ա որոշմամբ՝ Անդրանիկի 123/5 և 121/8 հասցեներում գտնվող «Իտալական» այգու հողամասերը, այն դեպքում, երբ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով՝ բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերն արգելվում է սեփականության իրավունքով փոխանցել քաղաքացիներին և իրավաբանական անձանց: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը Երևանի քաղաքապետի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով 3 հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան:

• Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ոչ գույքային պահանջներով 2 հայցադիմում՝ Անդրանիկի 43 հասցեի և դրան հարակից տարածքներում ինքնակամ կառույցները քանդելու պահանջով, քանի որ ինքնակամ կառույցները հետագայում ևս Հողային օրենսգրքի սահմանափակումներով պայմանավորված՝ ենթակա չէին օրինականացման:

• Երևանի քաղաքապետի 2004 թվականի մայիսի 11-ի 799-Ա որոշմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին օգտագործման իրավունքով տրամադրվել է Բաբաջանյան 304 հասցեում գտնվող 8760 քմ մակերեսով «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ իր հողամասով: Համայնքի ավագանու 2004 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ՝ օտարվել է «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊԸ-ին: Հայցադիմումներ են ներկայացվել Վարչական և Հակակոռուպցիոն դատարաններ:

• 2008 թվականի ապրիլի 16-ի 113-Ա որոշմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանին Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր) արգելքի պայմաններում՝ Երևան քաղաքի Ջամբուլի 29 և 29/3 հասցեում գտնվող 0.515193 հա հողատարածքը տրամադրել է Ա.Հ.-ին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում փորձագետի եզրակացությամբ հաստատվել է, որ վերոնշյալ հողատարածքը նախատեսված է եղել էլեկտրահաղորդիչ գծերի համար: Վարչական դատարանը վարույթ է ընդունել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 2008 թվականի ապրիլի 16-ի որոշումն անվավեր ճանաչելու, Կադաստրի կոմիտեում կատարված իրավունքի պետական գրանցումներն ու սեղանամատյանի գրառումները վերացնելու պահանջներով հայցադիմումը:

• Շահումյանի շրջանի Հաղթանակի գյուղխորհրդի կողմից 1990 թվականի հունիսի 13-ին և 1997 թվականի հոկտեմբերի 24-ին Հաղթանակ թաղամասում որոշ հողօգտագործողների տրամադրվել են հողի սեփականության իրավունքի պետական ակտեր՝ վավերացված «ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԹԱՂ. ՀԱՄԱՅՆՔԻ Փ. Բ. Ը.» կնիքով: Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքը «փակ բաժնետիրական ընկերության»
կազմակերպաիրավական ձև չի ունեցել և չէր կարող պարունակել «ՓԲԸ» գրառումը: 2022 թվականին հողօգատգործողները սեփականության իրավունքի պետական ակտերը ներկայացրել են Երևանի քաղաքապետարան: 2023 թվականի հունիսի 23-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան:





Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում