Մշակույթ 3 տարի առաջ - 17:13 08-08-2023

Թումանյանը «խաշի» է հրավիրում

Հայտնի է, որ Ամենայն հայոց բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը, կենսասեր, զվարճասեր մարդ է եղել։ Չնայած կյանքի դժվարություններին, ազգային ծանր ճակատագրին՝ Թումանյանը երբեք չէր կորցնում իր լավատեսությունը։

Թումանյանը սիրում էր մասնակցել տարբեր խնջույքների, ինքն էլ հաճախ կազմակերպում էր այդպիսիք։ Պատմաբան Լեոն իր հուշերում պատմում է այդպիսի մի խնջույքի մասին զվարճալի պատմություն։

«Հովհաննեսին խայթելու համար մենք տիկին Օլգային անվանում էինք «նահատակ», իսկ իրան, Հովհաննեսին` «ընտանեկան աղետ»:



Եվ իրավունք չունեի՞նք: Մի օր տանից դուրս գալու ժամանակ նա տեսնում է, որ տանն ինչ-որ պատրաստությունների վրա են, հանել են մեծ կաթսան: Ինքն իր մեջ հասկացողություն է կազմում, թե այդ օրն իրանց տանը խաշ են եփում և սուս ու փուս գնում է և ուր որ պատահում է ծանոթի, հրավիրում է խաշի: Ճաշի ժամանակ հյուրերի մի երկար շարքի գլուխն անցած` գալիս է տուն: Կինը զարմացած է, իսկ նա պատվիրում է, որ շուտով բերեն խաշը:

- Ի՞նչ խաշ, մենք այսօր նույնիսկ կերակուր էլ չենք եփել,- ասում է տիկին Օլգան:

- Բայց այն ի՞նչ էր առավոտը, մեծ պղինձը հանել էիք:

- Այն ջուր տաքացնելու համար էր, այսօր մենք լվացք ունենք:

Հովհաննեսը ո՛չ շփոթվում է, ո՛չ կոտրվում, իրան հատուկ զվարճախոսությամբ պատմում է, թե ինչ թյուրիմացության մեջ է եղել ինքը, բայց խնդրում է ամենքին մնալ: Ուղարկում է, պատրաստի կերակուրներ բերել տալիս: Եվ նստում են, մի լավ քեֆ են անում»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ