Երևան +11°
Ներքին 9 ամիս առաջ - 13:30 08-08-2023

Հայ ուսանողները վաստակել են 1 ոսկե, 4 արծաթե մեդալ

Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը կայացած 30-րդ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) հայ ուսանողները ստացել են 1 ոսկե և 4 արծաթե մեդալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Ոսկե մեդալի արժանացել է Ռուբեն Համբարձումյանը, արծաթե մեդալների՝ Գագիկ Մելքումյանը, Վահագն Հովհաննիսյանը, Վահրամ Ասատրյանը (Երեւանի պետական համալսարան) եւ Արման Ֆահրադյանը (Հայ-ռուսական համալսարան)։ Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը: Օլիմպիական թիմը մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գևորգյանը, Արման Բայրամյանը եւ Տիգրան Հակոբյանը:

Օլիմպիադային մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմերի շուրջ 393 ուսանողներ: