Երևան +10°
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 13:00 08-08-2023

Կոռնիձոր ուղարկված քաղցրավենիքը չի փչանա, «Գրանդ քենդիի» մեքենաները սառնարաններով են

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

«Գրանդ քենդիի» 2 բեռնատարները, կառավարության ուղարկած 19 բեռնատարների հետ միասին շարունակում են կանգնած մնալ Հակարիի կամրջի մոտակայքում։

Oragir.News-ի հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ քաղցրավենիքը կարող է փչանալ՝ պատասխանեցին, որ մեքենաները հագեցած են սառնարաններով։

«Կարծում ենք, որ ոչինչ էլ չի լինի, քանի որ ապրանքներն ունեն նաև պիտանելիության համապատասխան ժամկետ, իսկ սառնարանները բնականաբար գործում են։ Մեքենաները մնալու են այնտեղ, այնքան ժամանակ, մինչև հնարավոր դառնա դրանց տեղափոխումը Արցախ»,- նշեցին ընկերությունից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին «Գրանդ Քենդի»-ն քաղցրավենիքով բեռնված 2 բեռնատար մեքենա օգնություն է ուղարկել Արցախի Հանրապետության երեխաներին։ Մեքենաները հասել Կոռնիձոր և միացել ՀՀ կառավարության ուղարկած օգնությանը։