Ներքին 2 տարի առաջ - 18:00 07-08-2023

Մի խումբ բժիշկներ գլխավոր դատախազին միջնորդել են փոխել Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով եւ միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին են դիմել մի խումբ անվանի բժիշկներ։ Տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին

Հարգելի՛ գլխավոր դատախազ,

Մենք՝ ներքոստորագրյալ բժիշկներս, որ ներկայացնում ենք Հայաստանի տարբեր բուժհաստատություններ, հայտնում ենք մեր խորին մտահոգությունն ու միասնական աջակցությունը Մաեստրո Սերգեյ Սմբատյանին։ Մենք պարտավորված ենք զգում լույս սփռելու այն անհավատալի բարեգործական ներդրումների եւ մարդասիրական աշխատանքին, որը Մաեստրո Սմբատյանը ձեռնարկել է իր ողջ կարիերայի ընթացքում: Միասին մենք կարող ենք վկայել Մաեստրո Սերգեյ Սմբատյանի անմնացորդ նվիրվածությունը մարդասիրությանը, առողջապահությանը եւ հատկապես երեխաների բարօրությանը: Մենք պարտավոր ենք զգում աջակցելու այն անհատներին, ովքեր նշանակալիորեն նպաստում են մեր ազգի եւ նրա ժողովրդի կյանքի որակի բարելավմանը:

Իր բարեգործական համագործակցությունների միջոցով Մաեստրո Սմբատյանը միջոցներ է հավաքել առողջապահական կարեւոր նպատակների համար: Նրա բարեգործական համերգների եւ դրամահավաք միջոցառումների ազդեցությունը լայնածավալ է եղել, իսկ նրա ջանքերը էական աջակցություն են ցուցաբերել այն ընտանիքներին, ովքեր բախվել են կյանքի դժվարություններին:

Որպես բժիշկներ, մենք անմիջականորեն ականատես ենք եղել երաժշտության զորությանը մարդկանց հոգեկան ներաշխարհի կազդուրման գործում: Մաեստրո Սերգեյ Սմբատյանի՝ ուրիշների տառապանքը թեթեւացնելու եւ մարդկանց օգնելու անխոնջ ջանքերը լիովին համահունչ են մեր՝ որպես առողջապահության ոլորտի մասնագետների առաքելությանը:

Ամենայն հարգանքով օրենքի գերակայության նկատմամբ, ինչպես նաեւ կարեւորելով գործի քննությունը իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը՝ պատասխանատվության զգացումով խնդրում եւ միջնորդում ենք Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոցը վերանայել՝ հույս հայտնելով, որ նա շուտով կկարողանա վերադառնալ իր ոչ միայն ստեղծագործական, այլ նաեւ մարդասիրական առաքելությանը:

Պրոֆեսոր Արա Բաբլոյան- մանկական վիրաբույժ, ուրոլոգ
Միքայել Ադամյան- սրտաբան, կարդիովիրաբույժ
Պրոֆեսոր Հմայակ Սիսակյան- սրտաբան
Պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյան- ընդհանուր վիրաբույժ
Պրոֆեսոր Սերգեյ Ֆանարջյան- ուրոլոգ
Պրոֆեսոր Կարեն Լալայան- ատամնաբույժ
Պրոֆեսոր Արմեն Վարդանյան- աչքի վիրաբույժ»։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում