Երևան +12°
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 20:51 04-08-2023

Կյանքից հեռացել է դերասան Սամվել Հարությունյանը

Մահացել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երկարամյա աշխատակից, ռեժիսորի օգնական, դերասան, թատրոնի նվիրյալ Սամվել Հարությունյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Դրամատիկական թատրոնը:

Սամվել Հարությունյանը Թատերական ինստիտուտն ավարտել է 1994 թվականին, իսկ Դրամատիկական թատրոնում սկսել է գործունեություն ծավալել 2008 թվականից: