Ներքին 3 տարի առաջ - 17:23 04-08-2023

Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի քննարկում

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեում կազմակերպվել է ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային լսում, որին մասնակցել են շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը համառոտ ներկայացրել է նախագիծը, որից հետո քննարկման մասնակիցները հնչեցրել են իրենց կարծիքները ծրագրի վերաբերյալ և մի շարք հարցեր ուղղել ոլորտի պատասխանատուներին:

Պատասխանելով հարցերին՝ կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանն ու ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանն անդրադարձել են նախագծի մշակմանը զուգահեռ կրթության և գիտության ոլորտներում իրականացվող և մոտ ապագայում նախատեսվող բարեփոխումներին՝ շեշտելով կառավարման և բովանդակային մասերում արմատական բարեփոխումների անհրաժեշտությունը:

Մասնավորապես՝ նշվել է, որ ԿԳՄՍ նախարարությունը հրավիրել է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին մինչև 2024 թ. փետրվարի 15-ը ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ, որը սերտորեն առնչվում է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին և միտված է բարձրագույն կրթության և հետազոտական աշխատանքի սիներգիայի ապահովմանն ու ոլորտներում միջազգային մրցունակության բարձրացմանը:

Կոմիտեի նախագահը նշել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի քննարկումները հանրային լսումով չեն սահմանափակվելու. առաջիկայում նախատեսվում են այցելություններ տարբեր գիտական կենտրոններ ու բուհեր՝ ծրագրի քննարկման և նախագծման փուլերում հնարավորինս շատ շահառուներ ներգրավելու և տարբեր ոլորտների առանձնահատկությունների հետ կապված՝ խնդիրներին մանրամասնորեն ծանոթանալու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է մասնակցային և բաց ընթացակարգերի միջոցով` ներգրավելով Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի առաջատար մասնագետներին և մասնագիտացված կառույցներին։

Նախատեսվում է սեպտեմբերից սկսել Ակադեմիական քաղաքի նախագծման փուլը, որը, համաձայն ժամանակացույցի, կտևի երկու տարի: Կառուցման փուլը նախատեսվում է մեկնարկել 2025 թ. հոկտեմբերից և նախնական գնահատմամբ՝ ավարտել 2029 թ. դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ հնարավոր է ներկայացնել մինչև օգոստոսի 7-ը ներառյալ` իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` https://www.e-draft.am/projects/6013 հղումով, կամ ուղարկելով Գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ [email protected]):

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում